ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայկական բանակը մարտունակությամբ աշխարհում 74-րդ տեղում է

Հայկական բանակը մարտունակությամբ աշխարհում 74-րդ տեղում է
06.09.2015 | 20:51

Global Firepower պորտալը ներկայացրել է աշխարհի երկրների բանակների նոր վարկանիշը։ Վարկանիշային աղյուսակը կազմողները ուշադրություն չեն դարձրել միջուկային զենքին, քաղաքական և տնտեսական գործոններին, հաշվի չեն առել նավատորմի գործոնը այն երկրների համար, որ ելք չունեն դեպի ծով կամ օվկիանոս։ Հայկական բանակը, որը հաճախ համարում են ամենամարտունակն ու հզորը Կովկասյան տարածաշրջանում, հայտնվել է 74-րդ տեղում (հզորության ինդեքս՝ 1,8223)՝ առաջ անցնելով Վրաստանից (75)։ Ադրբեջանի բանակը զբաղեցրել է 63-րդ տեղը։ Իրանը 23-րդ տեղում է։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի բանակը՝ հզորության 0,1661 ինդեքսով։ Երկրորդ տեղում Ռուսաստանի զինված ուժերն են՝ 0,1865 ինդեքսով։ Առաջատարների հնգյակում են նաև Չինաստանը, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան։ Իսրայելի բանակը, որը երբեմն անվանում են աշխարհում ուժեղագույններից մեկը, 11-րդ հորիզոնականում է՝ զիջելով Թուրքիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի զինված ուժերին։ Վերջինը՝ 126-րդը, Սոմալին է:

Դիտվել է՝ 2555

Մեկնաբանություններ